Մերկել-Պուտին հանդիպման օրն արդեն հայտնի է
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին մտադիր է մեկնել Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Նշենք, որ Մերկելը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան Մոսկվայում: Միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 9-ին: