Պուտինը՝ իրեն ճնշելու վերաբերյալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ում ճնշմանն է ենթարկվել, երբ առաջին անգամ ղեկավարել է կառավարությունը: Այս ամենի հետ մեկտեղ, նա չի բացահայտել, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդ ճնշումները:
«Նախագահ» ֆիլմի համար հարցազրույցի ժամանակ, որը նվիրված է Պուտինի ղեկավարման 15-ամյակին, նա համաձայնել է լրագրողների այն կարծիքի հետ, որ երկիրը ղեկավարել են մի խումբ օլիգարխներ:
«Երբ Բորիս Ելցինը հայտարաեց, որ ես պետք է առաջադրվեմ, որպես նախագահ, օլիգարխներից շատերը մոտեցան ինձ ու ասացին.«Հասկանում ես չէ՞, որ դու երբեք էլ նախագահ չես դառնա»:
Պատասխանս հետևյալն էր.«կտեսնենք»»,-ասել է Պուտինը:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: