Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ այսօր ևս շարունակվում է
Մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդ չի դադարում: Մարդիկ շարունակում են իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք. որ երեկ` գիշերը, տեղի է ունեցել ջահերով երթ` Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթն աննախադեպ է եղել մասնակիցների թվով: Այն ուղեկցվել է ազգային երգերով և հայրենասիրական, ոգեշնչող խոսքերով: