ԱՄՆ-ն և Գերմանիան քննարկել են Ռուսաստանի դեմ առճակատումը
Վաշինգտոնում Պենտագոնի ղեկավար՝ Էշթոն Քարթերը և Գերմանիայի պաշտպանության նախարար՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը քննարկել են, թե ինչպես պետք է առճակատեն ՌԴ-ի ագրեսիայի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Պենտագոնի ղեկավար՝ Էշթոն Քարթերը և Գերմանիայի պաշտպանության նախարար՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը՝ ՌԴ-ի ագրեսիայի դեմ և քննարկել են համատեղ գործերը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին երաշխիքներ տրամադրելու հարցով»,-հայտնել է աղբյուրը:
Բացի այդ Քարթերը շնորհակալություն է հայտնել Գերմանիայից քուրդ ուժայիններին աջակցելու համար: