Ուկրաինան նոր պատժամիջոցներ կկիրառի ռուսների ակտիվների և հաշիվների դեմ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության Խորհուրդը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել ռուսների ակտիվների և հաշիվների դեմ, ովքեր մասնակցություն են ունեցել Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Կարող եմ ասել, որ մոտ ժամանակներս կհայտարարվի Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության Խորհրդի որոշումը, ըստ որի՝ պատժամիջոցներ կկիրառվեն ռուսների ակտիվների և հաշիվների դեմ, ովքեր մասնակցել են Ղրիմի օկուպացիայի և Ուկրաինայի արևելքում ագրեսիայի մեջ»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր երախտագիությունն է հայտնել ամերիկական իշխանություններին՝ Ռուսաստանին՝ որպես ագրեսոր ճանաչման համար: