Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի. փաստաբան
Անկախ «Համաներման ակտի կիրառումից, Վարդան Պետրոսյանը շուտով ազատ կարձակվի։ Նա արդեն կրել է պատժի 1/3-ը և գործի տրամաբանական ավարտն արդեն մոտ է: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում ,երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ, Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
«Տուժող կողմի և Վարդան Պետրոսյանի միջև հարաբերություններ չկան, քանի որ տուժող կողմը դա չի ցանկանում: Առհասարակ, չի հասկացվում, թե նրանք ինչ են ցանկանում: Գործողութունները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ դերասանն առողջական խնդիրներ ունի, որը նա ստացել է դեռևս վթարի ժամանակ և համապատասխան լիարժեք բուժօգնություն չի ստացել: