Սաուդյան Արաբիայի նավատորմը պաշարել է Եմենի նավահանգիստները
Սաուդյան Արաբիայի նավատորմը պաշարել է Եմենի նավահանգիստները: Պաշարման նպատակն այն է՝ թույլ չտալ հուսիթ ապստամբներին զենք ստանալ դրսից։ Այս մասին գրում է BBC-ն:
Թեհրանն ու հուսիթներն անձամբ կտրականապես հերքում են նման ենթադրությունները։ Լոնդոնում սաուդցի դեսպանը կրկնել է ավելի վաղ Էր-Ռիադի արտահայտած կասկածները, թե Իրանը զենքով օգնում է եմենցի շիաներին։
Միջազգային կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ, Եմենի նախագահի խնդրանքով, անցկացնում է «Վճռականության փոթորիկ» գործողությունն ընդդեմ հուսիթ ապստամբների: