ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է որակազրկվել
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է որակազրկվել: Որակազրկման պատճառ կարող է դառնալ այն հանգամանքը, որ Ֆրանսիայի առաջնությունում «Բորդ»-ի հետ խաղում մրցավարի հասցեին թույլ է տվել մի շարք ավելորդ արտահայտություններ:Այս մասին գրում է Goal.com-ը:
Այդ խաղից հետո վրդովված Իբրահիմովիչն ասել էր, որ «Կեղտոտ Ֆրանսիան արժանի չէ ՊՍԺ-ին»։
Եթե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշի, որ Իբրահիմովիչը մեղավոր է, ապա նրան կարող են որակազրկել մինչև 4 խաղ։