Հաջորդը դու ես. Նեմցովի հուղարկավորության ժամանակ զգուշացրել են Սոբչակին
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ ասել են, որ հաջորդ զոհն ինքն է լինելու: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը:
Փոխանցվում է, որ այս մասին Սոբչակը գրառում է կատարել Twitter-յան իր միկրոբլոգում:
«Սախարովի անվան կենտրոնից դուրս գալուց, ինձ մոտեցավ մի անծանոթ տղամարդ և ասաց, որ հաջորդ զոհը ես եմ լինելու»,-գրել է Սոբչակը: