Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Niva-ն 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. պարզվում է մահացածի ինքնությունը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ 2121» մակնիշի 35 TL 657 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես վթարի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:Մանրամասները՝ այստեղ: