«ԻՊ»-ի զինյալները Լիբիայում վերահսկողության տակ են վերցրել նավթահանքեր
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Լիբիայում վերահսկողության տակ են վերցրել Մաբրուք և Էլ Բահի նավթահանքերը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Լիբիայի նավթային օբյեկտների պահպանության ծառայության մամուլի քարտուղար Ալի Խասին ասել է, որ նավթահանքերն իսլամիստների վերահսկողության տակ են անցել այն բանից հետո, երբ դրանք պահպանող ծառայության աշխատակիցները ստիպված են եղել նահանջել մարտերում:
Մինչ այդ հաղորդվում էր, որ «Իսլամական պետությունը» հարձակումներ է իրականացրել այդ նավթահանքերի վրա և վնասել է խողովակաշարը: Այդ խողովակաշարը դեպի Էս-Սիդր նավահանգիստ էր գնում: Հաղորդվել էր, որ այդ շրջաններում մարտերը շարունակվում են:
Այլ մանրամասներ այս պահին դեռևս չեն հաղորդվում: