Ի՞նչ է լինելու ԲՀԿ-ից դուրս եկողների ճակատագիրը. երեք տարբերակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահոսքը ԲՀԿ-ից շարունակվում է: Երեկ կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է Ռուստամ Գասպարյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ է:
Ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում հայաստանյան իրականության համար սովորական այս երևույթը այնուամենայնիվ մի հարց է առաջացնում՝ ի՞նչ է լինելու դուրս եկողների ճակատագիրը:
Մի պարագայում տրամաբանական կլինի, եթե իշխանությունները կրճատեն քաղաքականության մեջ ներգրավվածների թիվը և այսպես ասած՝ զուտ բիզնես հարաբերությունների մեջ մնան ԲՀԿ-ից տարանջատված ռեսուրսի հետ: Մյուս դեպքում՝ տրամաբանական կլինի, եթե իշխանությունները նրանց շարունակեն ներդնել նորանոր քաղաքական նախագծերի մեջ և հարկ եղած դեպքում նույնկերպ պայթեցնեն նաև այդ նախագծերը:
Պակաս հավանական չէ այն, որ իշխանություններն այդ ռեսուրսը, այսպես ասած, դնեն «կադրերի տրամադրության» ներքո և կիրառեն հարկ եղած դեպքում՝ առայժմ ուղարկելով իրենց հաշվին «քաղաքական արձակուրդի»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: