Նեմցովի սպանության ականատեսն ազատվել է աշխատանքից
Ձյան մաքրմամբ զբաղվող աշխատակիցը, ով ականտես է եղել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանը, հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է РЕН-ТВ-ն:
Նշվում է, որ նա հանձնել է վերջին հերթափոխն ու ազատվել աշխատանքից:
Նա անցնելիս է եղել Մոսկվորեցկի կամրջի մոտով, որտեղ փետրվարի 28-ի գիշերը տեղի է ունեցել Նեմցովի սպանությունը: