Լևոն Զուրաբյանը երևի ՀՀԿ-ական տեսնելիս գոռում է «Լևոն, նախագահ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին:
Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երևում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան:
Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որևէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով: Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին:
Երևի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում: Նրանք երևի հանրապետականներին չեն բարևում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետև խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման:
Իսկ Լևոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: