ԱՄՆ-ում հայտնաբերել են Պիկասոյի գողացված նկարը
Ինչպես հայտնում է NBC News-ը՝ ԱՄՆ-ում մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի «Վարսահարդար» (La Coiffeuse) նկարը, որը 2001թ.-ին կորել էր Փարիզի թանգարանից:
Նկարն ԱՄՆ էր ուղարկվել 37 դոլար արժողությամբ ծանրոցով և «ձեռագործ արտադրանք» նշումով:
NBC News-ի փոխանցմամբ՝ նկարն ուղարկողին և նրա հասցեատիրոջը գտնել չի հաջողվել: