ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին հարևան երկրների սահմանները խախտելու մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է հարևան երկրների սահմանները, մասնավորապես, Ուկրաինայի: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը:
«Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու հարևան երկրների սահմանները»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ «Ուկրաինայում ճգնաժամը չպետք է լուծվի ռազմական ուժի միջոցով, այդ իսկ պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ներգրավվել այդ հարցի լուծմանը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ «Ռուսատանը մեծ ներդրումներ է կատարում երկրի պաշտպանության հարցում նույնիսկ լուրջ տնտեական ճգնաժամի ժամանակ՝ բարձրացնելով իր զորքերի պաշտպանունակությունը»: