Ուկրաինան արտաքսել է ռուս լրագրողներին
LifeNews-ի լրագրողներ՝ Էլիզաբեթ Խրամցովան և Նատալյա Կալիշևան Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից և արտաքսվել Ռուսաստան: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ նրանց հայտնել են, որ իրենց գործողությունները «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականության»:
Բացի այդ, նրանց արգելվել է Ուկրաինա մուտք գործել 5 տարով: