Յունկերը կանխատեսել է, որ 30 տարուց ԵՄ-ի ոչ մի երկիր չի ներառվի G7-ի կազմում
Եվրահանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը կանխատեսել է, որ Եվրամիության և ոչ մի երկիր 30 տարուց չի ներառվի G7-ի կազմում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Եվրոպային զգալի փոփոխություններ են սպասվում՝ կապված գլոբալ տնտեսական գործընթացների հետ:
Յունկերը նշել է Եվրոպայից դուրս բնակչության աճի մասին: Նա նաև հավելել է, որ «եթե 1900 թ.-ին Եվրոպայում բնակվում էր համաշխարհային բնակչության 20% -ը, ապա 2100 թ.-ին այս ցուցանիշը կկազմի միայն 4%-ը»: