Սահմանի լարվածությունը կշարունակվի մինչև ապրիլի 24-ը. Կոմանդոս
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյաննը խոսեցին սահմանում նկատվող լարվածության աճի մասին:
«Սահմանի ակտիվությունը տրամաբանական ծրագիր ունի: Ցեղասպանության 100-ամյակը Թուրքիան խաղաղ պայմաններով է ուզում նշել և այն գործողությունները, որոնք անում է Ադրբեջանը, Թուրքիայի հետ համաձայնեցված են: Ադրբեջանի միակ նպատակը սահմանը լարվածության մեջ պահելն է»,-նշեց Կոմանդոսը:
Վերջինս նկատեց, որ սահմանի լարվածությունը կշարունակվի մինչև ապրիլի 24-ը:
Հանդիպման հաջորդ բանախոս Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց. «Մենք լայնամասշտաբ պատերազմի պատրաստ ենք, որովհետև մեր բանակը բարձր պատրաստվածություն ունի, բայց պատերազմ կողմերից ոչ մեկն էլ չի ուզում»:
Ինչ վերաբերում է հայոց բանակի պաշտպանված լինելուն, ապա երկու բանախոսներն էլ նկատեցին, որ մենք պաշտպանված ենք թե օդում, թե ցամաքում, ուստի հայ ազգը կարող է հանգիստ քնել:
Վարդուհի Ստեփանյան