ԵԽԽՎ-ն չի ընդունում Ռուսաստանին
Ռուսական պատվիրակության հանդեպ սահմանված պատժամիջոցների ժամկետը լրացել է, և կար շանս, որ վերջինիս իրավասությունները կվերականգնվեն: Սակայն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացումից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերջ Ուոլտերը կոչ արեց քննարկել ռուսական պատվիրակության իրավասությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կցանկանայի քննարկել ՌԴ պատվիրակության իրավասությունները, քանի որ նրանք լրջորեն խախտում են Եվրոպայի Խորհրդի հիմնական սկզբունքները և չեն կատարում իրենց պարտավորությունները»,-հայտարարել է Ուոլտերը:
ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասսերի խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի հանդեպ «ստեղծում են վտանգավոր նախադրյալ, որը կարող է հանգեցնել այն ժամանակների վերադարձին, երբ պատերազմով էին որոշվում սահմանային խնդիրները»: