Պակիստանի ՌՕ ուժերը ոչնչացրել են ավելի քան 50 զինյալի
Պակիստանի ՌՕ ուժերը հարվածել են Աֆղանստանի սահմանի մոտակայքում գտնվող թալիբների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը՝ ավիահարվածներն իրականացվել են Դաթա Հել քաղաքի ուղղությամբ:
«Շնորհիվ հստակ հարվածների՝ սպանվել է 53 զինյալ, որոնց թվում եղել են նաև օտարերկրյա վարձկաններ»,-ասվում է հաղորդագրության մեջ: