Վրաերթ՝ Կոտայքի մարզում. «գոլդ» համարանիշներով Porsche Cayenne-ի վարորդը չկարողացավ ճողոպրել ՃՈ աշխատակիցներից. Shamshyan.com
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ այսօր՝ հունվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի Լվովյան փողոցի բնակիչ, 23-ամյա Վաչագան Իսահակյանը իր վարած Porshe Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 16-կմ հատվածում՝ «Արծվի» արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սևան քաղաքի Խաղաղության փողոցի բնակիչ, 60-ամյա Մանաս Ալոյանին:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ վրաերթը կատարած Porsche-ի վարորդը վրաերթի վայրից մոտ 300 մետր առաջ ընթանալով՝ դիմել է փախուստի:
Մանրամասներն՝ այստեղ: