Լյաշկոն և Տիմոշենկոն կոչ են արել ռազմական դրություն հայտարարել Դոնբասում
«Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն և «Ռադիկալ» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն կոչ են արել ռազմական դրություն հայտարարել Դոնբասում: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Կոչ եմ անում ռազմական դրություն հայտարարել Լուգանսկի և Դոնեցկի մարզերում»,-ասվում է Տիմոշենկոյի հայտարարության մեջ:
Բացի այդ՝ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ կոչ է անում Ուկրաինայի ղեկավարությանը հայտարարել ռազմական դրության սկզբի մասին: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: