Հակառակորդի դիվերսիայից հրազենային վիրավորում ստացած զինվորականի վիճակը ծայրահեղ ծանր է. Արամ Ասատուրյան
Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողությունների արդյունքում վիրավորված շարքային զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը շատ ծանր է գնահատվում:
Այս կապակցությամբ Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանի հետ: «Վիրավորի վիճակն առավոտվա դրությամբ ծայրահեղ ծանր է: Հրազենային վիրավորումը ստացել է աջ թոքի, լյարդի և ողնաշարի կրծքային հատվածում: Զինվորականը Բերդի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է և այս պահին գտնվում է Երևանում՝ վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց Արամ Ասատուրյանը:
Վերջինս հավելեց նաև, որ վիրավորի գիտակցությունը տեղն է, բայց վիճակը ծանր է, քանի որ իր հրազենային վնասվածքի ծավալը բավականին լուրջ է:
Սոնա Բախշյան