Խուան Կուադրադոն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրության շրջանակներում
Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրության շրջանակներում: Այս մասին գրում է Goal.com-ը:
«Չելսին» 26–ամյա Կուադրադոյին դիտարկում է որպես Անդրե Շյուրլեի փոխարինող, ում համար «Վոլֆսբուրգը» հունվարի սկզբին 30 միլիոն եվրո է առաջարկել։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ «Ֆիորենտինան» պատրաստ է 35 միլիոն եվրոյով վաճառել Կուադրադոյի տրանսֆերը։