Եթե մի օր Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշի դառնալ ԵՏՄ անդամ
Ցավավալի է, որ ԵՏՄ անդամ բոլոր երեք երկրներում ադրբեջանական գործոնն այնքան է կարևորվում, որ հայկական հարցը դիտարկվում է այս համատեքստում:
Սա նշանակում է, որ եթե մի օր Ադրբեջանն, այնուամենայնիվ, որոշի դառնալ ԵՏՄ անդամ, Ղարաբաղի հարցը դառնալու է սակարկության թեմա նույն ադրբեջանառուսական կան Ադրբեջանի ու մյուս երկրների հարաբերություններում:
Եթե նույնիսկ Ադրբեջանն ԵՏՄ անդամ չդառնա, նա կարող է իր դաշնակիցների՝ Ղազախստանի ու Բելառուսի միջոցով անընդհատ բարձրացնել Հայաստանի ու Արցախի միջև անցակետ դնելու հարցը: Ի դեպ, ռուսական էլիտան չի էլ հերքում, որ այս հարցը փակված չէ ու ցանկացած պահի կարող է վերադառնալ օրակարգ:
Սուրեն Սուրենյանց. ֆեյսբուք
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/surenyants/posts/762021787180701