Պուտինի հայտարարությունը աշխարհին՝ ՌԴ-ի կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին վախեցնել, զսպել և մեկուսացնել երբևիցե ոչ ոքի չի հաջողվել և այսուհետ առավել ևս չի հաջողվի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահը հայտնել է նաև, որ 2014-ին ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել ահաբեկչական բնույթի ավելի քան 60 հանցագործություն, որոնց մեջ է մտնում նաև հենց 8 ահաբեկչություն:
Նա նաև հավելել է, որ այս պահին կան որոշակի դժվարություններ, որոնք պետք է պատվով հաղթահարել և յուրաքանչյուրին տալ իրեն համապատախան այնպիսի պատասխան, որի արդյունքում կչեզոքացվեն բոլոր վտանգները: