«ԻՊ»-ն մահապատժի է ենթարկել իրենց կողմից կռվող 100 օտարերկրացի գրոհայինի
«Իսլամական պետությունը» մահապատժի է ենթարկել ծայրահեղական խմբավորման կողմից կռվող 100 օտարերկրացի գրոհայինի: Նրանք բոլորը մեղադրվում էին իսլամիստների ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքայից փախչելու փորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է Tass-ը:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը:
Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: «Իսլամական պետությունը» Ռաքայում ռազմական ոստիկանություն է ստեղծել, որը վերահսկում է գրոհայինների գործողությունները «խալիֆայության» հսկողության տակ գտնվող տարածքներում: