Վրաստանի վարչապետը կհանդիպի ՌԴ նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով «Новости-Грузия»-ին:
«Կարծում եմ՝ «հանդիպում՝ միայն հանդիպման համար», սխալ է, այն պետք է կոնկրետ արդյունքի հասնելու նպատակ ունենա: Եվ ես պատրաստակամություն եմ հայտնում, որպեսզի Վրաստանի կառավարությունը մասնակցի այդ հանդիպմանը»,-Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքն է մեջբերում «Новости-Грузия» գործակալությունը: