ԱՄՆ-ի անօդաչու սարքն աֆղանապակիստանյան սահմանին 8 ուժայինի է ոչնչացրել
Աֆղանապակիստանյան սահմանին ուժայինների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի անօդաչու սարքի կողմից հասցրած ավիահարվածների արդյունքում առնվազն 8 ուժային է ոչնչացվել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ինչպես հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, ռմբակոծության է ենթարկվել ուժայինների ապաստանը:
Նշվում է, որ նրանց թվում կարող են լինել պակիստանյան «Թալիբան» ծայրահեղական շարժման ուժայինները: