«ԻՊ»-ի դեմ պայքարում առաջընթաց կգրանցվի միայն 3 տարի անց. Ջեյմս Թերրի
ԱՄՆ կոալիցիայի ուժերի հրամանատար Ջեյմս Թերրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում առաջընթաց կարող է լինել միայն 3 տարի անց: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նրա խոսքով՝ կոալիցիան Իրաքում և Սիրիայում ուժայինների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ է սկսել իրականացնել միայն 4 ամիս առաջ: Նա խորհուրդ է տվել «համբերություն ցուցաբերել» և ասել է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է 3 տարի: Ընդ որում՝ Թերրին ընդգծել է, որ կոալիցիայի աջակցության շնորհիվ «ԻՊ»-ի դեմ պայքարող քրդերը կարողացել են ետ վերադարձնել 100 քառակուսի կմ տարածք Իրաքի հյուսիս-արևմուտքում: