Հայաստան կգա Եվրախորհրդարանի փոխնախագահը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հրավերով վաղը Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
ՀՀ իշխանությունները, օգտագործելով որոշակի կապեր, փորձում են եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հարաբերություններ պահպանել Եվրոպայի հետ, և սույն այցը հենց այդ շրջանակում է»։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: