Հայաստանը շուրջ 200 միլիոն դոլարի վարկի հույսին է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան:
Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ: Ներկայում ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան:
Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, Աժ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: