Յուրգեն Կլոպ. Մենք պետք է օգնենք Մխիթարյանին
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Անդերլեխտի» հետ խաղից (1:1) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում չի կարողանում աչքի ընկնել գոլերով, սակայն Կլոպը համոզված է` թիմն ունի նրա կարիքը:
«Մենք պետք է օգնենք Մխիթարյանին: Թիմն էլ նրա կարիքն ունի: Ցանկանում ենք, որ «Հերտայի» հետ առաջիկա խաղում Մխիթարյանն իրեն հատուկ մակարդակը ցուցադրի: Այդ դեպքում նա գոլ կխփի, և ամեն ինչ կարգին կլինի»,-Կլոպի խոսքը մեջբերված է «Bild»-ից:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 11 խաղի և գոլեր չի չխփել, իսկ «Հերտայի» հետ դորտմունդցիները մրցելու են դեկտեմբերի 13-ին՝ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում: