ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին
Նոյեմբերի 28-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան - Կապան 1-ին կմ-ին Մերսեդես մակնիշին 32ԼՏ044 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Է. Մ., 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: