Ադրբեջանը բացասաբար է ընդունել ուկրաինացի լրագրողի այցը ԼՂՀ
Ուկրաինացի լրագրողը, ով «1+1» հեռուստաալիքով վարում է «15 республик» նախագիծը, այցելել է Լեռնային Ղարաբաղ, որն էլ մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում:
Ադրբեջանական Oxu.Az կայքը գրում է, որ լրագրողը մեկնաբանել է իր այցը. «Պետք չէ դիպչել հեռուստաալիքին և ողջ Ուկրաինային: Բոլոր պահանջներով ինձ դիմեք: Ես եմ հաղորդման հեղինակը: Ես ուղղակի ճամփորդել եմ և ներկայացրել եմ այն, ինչ տեսել եմ: Եթե որևէ մեկին նեղացրել եմ, ապա ներողություն: Ես չէի ցանկանում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր ժողովուրդներին»:
Նշենք, որ այն օտարերկրացիները, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, հայտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»: