Sony ընկերությունը ՖԻՖԱ-ի հետ համագործակցության համաձայնագիրը չի երկարացնի
Լրանում է Sony ընկերության և ՖԻՖԱ-ի միջև համագործակցության համաձայնագրի ժամկետը: Սակայն Sony ընկերությունը որոշել է չերկարաձգել ՖԻՖԱ-ի հետ համագործակցության համաձայնագիրը:
Պայմանագիրը կնքվել էր 8 տարի ժամկետով և ութերորդ տարին կլրանա այս տարվա դեկտեմբեր ամսվա վերջին:
Պայմանագիրն ընդհանուր ամփոփմամբ արժեցել է 280 միլիոն դոլար: Այս որոշումը կապված է 2018 և 2022 թթ-ի Մունդիալներն ընդունող երկրների ընտրությունների հետ: