Այսօր Եռաբլուրում տեղի կունենա ԼՂՀ ՊԲ խոցված ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորությունը
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, ինչը հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։