ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին վերադասավորել իրենց ջանքերը բանակցությունների խաղաղ ընթացքի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:
«ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որը կարող է լարվածություն առաջացնել շփման գծի երկայնքում»,-հայտարարել է Ջեֆ Ռատկենը: