Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում և հարակից տարածքներում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Իսակովի պողոտա' Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ' Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցք), Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքներ, Շահումյան 6-րդ փող. թվով 6 տնատիրություններ, «Եռաբլուր» պանթեոն, «Նեպտուն» մարզահամալիր, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութ, Ոստիկանության կրթահամալիր, նախկին Կառավարական ընդունելությունների տուն, «Ոսկե համբյուր» եւ «Ուրարտու» ռեստորանային համալիրներ, «Արարատ Մոթորս», «Աուդի» եւ «Տոյոտա» ավտոսրահներ, «Ապարան» ավտոտեխսպասարկում, հեծանվահրապարակ, Իսակովի 22' Հողագիտության ինստիտուտ, Իսակովի 24' «Փորձագիտական կենտրոն» ՊՕԱԿ, Իսակովի 48/2' «Գունավոր» տպարան, ՊՆ լաբորատորիա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: