Օբաման նշել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է լինել ԱՄՆ հիանալի նախագահ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարող է լինել դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածուններից մեկը՝ 2016թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ABC news-ը։
«Եթե նա որոշում կայացնի և մասնակցի նախագահական մրցավազքին, նա կարող է դառնալ կենսունակ թեկնածու, և ես կարծում եմ, որ նա կլինի հիանալի նախագահ»,- ասել է Օբաման։
ԱՄՆ նախագահն ասել է, որ նա մշտական շփում է պահպանում Քլինթոնի հետ և նրան համարում է լավ ընկեր։
«Ես հետաքրքրված եմ նրանով, որ իմ իրավահաջորդը լինի դեմոկրատ։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ կախված է ինձանից, որ դեմոկրատական կուսակցության ցանկացած ներկայացուցիչ, ով կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, հասնի հաջողությունների»,- ավելացրել է Օբաման։