Ուկրաինայի ապագան Մոսկվայից կախված չէ. Նուլանդ
Հակամարտող ոչ մի կողմ իրավունք չունի որոշել որևէ պետության ապագա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Ամերիկայի Ձայն»-ին:
«ՆԱՏՕ-ի դռները բաց են եվրոատլանտյան բոլոր պետությունների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներ և կարող են իրենց վրա վերցնեն այն պարտավորությունները, որոնք առկա են»,- ասվում է Նուլանդի հայտարարության մեջ:
Վերջինս համարձակորեն նշել է, որ Մոսկվան չէ, որ պետք է որոշի Ուկրաինայի և ուկրաինացիների ապագան: Դա կարող է անել միայն ուկրաինացի ժողովուրդը: ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև, եթե, իհարկե, Ուկարիանան դա կամենա: