Խոզի մսի կտրուկ թանկացման պատճառը
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի։ «Ժամանակին» տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Վասանավի» ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել։
Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել։ Վ. Կարապետյանը երեկ մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չցանկացավ խոսել անկման պատճառների մասին, որը հավանաբար ինչ-որ հիվանդություն է եղել։
Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ. Կարապետյանին պատկանող ընկերությունում։ Մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմաներում կամ գյուղացիական տնտեսություններում»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: