ԱՄՆ-ի հեռուստաալիքները չեն ընդհատել հեռուստասերիալների ցուցադրումն՝ հանուն Օբամայի ելույթի
ԱՄՆ-ի հեռուստաալիքների «Մեծ եռյակը» (CBS, NBC, ABC) չի ցուցադրել նախագահ Բարաք Օբամայի ելույթը երկրի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ՝ նախընտրելով ցուցադրել սերիալներ և շոուներ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ըստ Guardian թերթի՝ սա կապված է այն բանի հետ, որ Օբամայի «ծայրահեղ քաղաքականացված» խոսքը սովորաբար բարձր վարկանիշ չի ունենում: Արդյունքում ցածր վարկանիշի պատճառով հեռուստաալիքներն ու գովազդատուները վնաս են կրում:
Նշվում է, որ Օբամայի ելույթը հասանելի է եղել միայն CNN և Fox News հեռուստաալքիների հեռուստադիտողների համար: