ՌԴ-ում դեկտեմբերի 1-ից «Apple»-ի արտադրանքը կթանկանա
Ռուբլու համեմատ դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ iPhone 6-ի ռուսական գինը եվրոյի վերածելիս ամենացածրն է դարձել Եվրոպայում: Սակայն դեկտեմբերի 1-ից «Apple» ապրանքանշանի արտադրանքի գինը զգալիորեն կթանկանա 4-5 հազար ռուբլով: Այս մասին գրում է Russian.rt.com-ը:
«Ведомости» պարբերականի փոխանցմամբ՝ մոտակա ժամանակահատվածում Ռուսաստանում «Apple» ապրանքնանիշի սարքավորումների գները կարող են աճել:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է են եկել ամերիկյան արտադրողի գործընկեր հանդիսացող մի քանի ընկերությունների աշխատակիցները: