Պետր Չեխը «Չելսիից» կտեղափոխվի «Արսենալ»
Անգլիական «Արսենալը» համաձայնության է եկել «Չելսիի» հետ հայտնի դարպասապահ Պետր Չեխի տեղափոխության հարցով:
Չեխ մարզիկը «Չելսիում» հանդես է գալիս արդեն 2004 թվականից: Այստեղ մարզիկը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ' Անգլիայի գավաթակիր, 2 անգամ' Անգլիայի սուպերգավաթակիր, 2 անգամ' Ֆուտբոլային լիգայի գավաթակիր, ինչպես նաև մեկական անգամ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթող:
32-ամյա դարպասապահի տրանսֆերը տեղի կունենա տրանսֆերային առաջիկա պատուհանի ժամանակ: Լրատվամիջոցների տեղեկություններով' ներկայում Չեխը դժգոհ է, որ լոնդոնյան ակումբի հիմնական դարպասապահը Տիբո Կուրտուան է: