Արագածոտնի մարզպետի եղբորը կազմակերպության նկատմամբ քրեական գործ է հարուցվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպության համար,
որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում և իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները: Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել:
Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա: «Գործը հարուցվել է Քրօր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: