Մհեր Շահգելդյանի առաջարկը «շարժական գույքի» վերաբերյալ
ԱԺ նոյեմբերի 20-ի՝ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստին քվեարկության դրեցին «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գոյացման մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«ՕԵԿ-ը մշտապես խոսել է տնտեսական կյանքի ապաքրեականացման անհրաժեշտության մասին, և այսօր կա շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ:
Եթե կենդանիները նույնպես անշարժ գույք են համարվում և գրավի առարկա են, ապա հիվանդության և սատկելու դեպքում դժվար կլինի ապացուցել, ուստի ՕԵԿ-ը նախագծին դեմ կքվերակի»,-ասաց պատգամավորը:
Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը քվեարկության դրվեց, որի արդյունքում 65 կողմ, 28 դեմ և ձեռնպահ քվեարկությամբ օրենքի նախագիծն ընդունվեց: