Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի միայն ինքնաթիռի համար ծախսվել է ավելի քան 45000 դոլար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի (հոկտեմբերի 20-ից 21-ը) միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ, ավելի քան 45 հազար դոլար։
Գումարը վճարվել է «Այր Արմենիա» ընկերությանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ այս նպատակով կազմակերպված չարտերային չվերթն իրականացվել է նախագահական «Էյերբաս А319» ինքնաթիռով:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին անարգանքի սյունին էին գամել այսօրվա ոչ իշխանական ուժերը, քանի որ պարզվել էր՝ նրա արտասահմանյան այցերի համար միլիոնավոր դրամներ են ծախսվում չարտերային չվերթների վրա:
Ավելին՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել էր.
«Հայաստանի աղքատիկ բյուջեի պայմաններում նման շռայլություններ թույլ տալը պարզապես բարոյական չէ»: Հետաքրքիր է, թե ինչու նույն սկզբունքայնությունը չի դրսևորվում Հ.Աբրահամյանի դեպքում»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: