Պուտինը բոլորից լավ է հասկանում ժողովրդավարության էությունը և այդ պատճառով վախենում է նրանից. Ֆուկույամա
The American Interest ամսագրի հիմնադիրներից մեկը, փիլիսոփա, քաղաքական գիտությունների դասախոս Ֆրենսիս Ֆուկույաման վերլուծական է ներկայացրել Ռուսաստանի կարգավիճակի և Վլադիմիր Պուտինի քաղաքական դերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է haqqin.az:
Ֆուկույամայի կարծիքով` Ուկրաինայում տիրող ճգնաժամի պատճառը եղել է «Նարնջագույն հեղափոխությունը», որի հետևանքով իշխանության են եկել «լավ տղաները», որոնք տեղյակ չեն, թե ինչպես են կառավարում երկիրը:
Նրա խոսքով` Պուտինին չէր հաջողվի ապակայունացնել Ուկրաինան, եթե «Նարնջագույն հեղափոխությունից» հետո իշխանության գային գրագետ քաղաքագետերը:
«Վլադմիր Պուտինը բոլորից լավ է հասկանում ժողովրդավարությունը, այդ իսկ պատճառով այն ընդունում է, որպես սպառնալիք իր և իր ռեժիմի համար»,-հայտնել է Ֆուկույաման: